Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 5 միլիոն դոլարով «ոսկե քարտեր» կառաջարկի երկիր տեղափոխվել ցանկացողներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 5 միլիոն դոլարով «ոսկե քարտեր» կառաջարկի երկիր տեղափոխվել ցանկացողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը 5 միլիոն դոլարով կվաճառի, այսպես կոչված, «ոսկե քարտեր», որոնք օտարերկրացիներին իրավունք կտան ապրել և աշխատել ԱՄՆ-ում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում:

«Մենք պատրաստվում ենք այս քարտի համար գին սահմանել շուրջ 5 միլիոն դոլարի չափով, և դա «գրին քարտի» արտոնություններ կտա, ինչպես նաև կդառնա ուղի դեպի քաղաքացիության ստացում: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այդ քարտը», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում այդ հարուստ մարդիկ կվճարեն հարկեր, բազմաթիվ մարդկանց համար աշխատատեղեր կստեղծեն։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիքը, որը ներկա է եղել հանդիպմանը, նշել է, որ «ոսկե քարտը» կփոխարինի կառավարության EB-5 ծրագրին, որով այցագրեր են տրամադրվում ներդրումներ կատարող միգրանտներին։

«Իհարկե, նրանք (գնորդները) պետք է ստուգում անցնեն», - հավելել է Լաթնիքը։

ԱՄՆ նախագահն, իր հերթին, ենթադրել է, որ քարտերի վաճառքը կսկսվի մոտավորապես երկու շաբաթից։

Հարցին, թե արդյոք նա կդիտարկի այդ քարտերը ռուսաստանցի օլիգարխներին վաճառելու հնարավորությունը, Թրամփը պատասխանել է. «Այո, հնարավոր է։ Ես գիտեմ մի քանի ռուսաստանցի օլիգարխների. շատ հաճելի մարդիկ են»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում