Թաիլանդում 19 մարդ է զոհվել զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Առնվազն 19 մարդ է զոհվել և մոտ 30-ը՝ վիրավորվել Թաիլանդում զբոսաշրջային ​​ավտոբուսի վթարի հետևանքով։ Մեկ անհետ կորածի որոնումները դեռ շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Thairath պարբերականը։

Հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թագավորության արևելյան Փրաչինբուրիի նահանգում՝ Բանգկոկից 120 կմ հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել 200-հոգանոց էքսկուրսային խմբին երեք ավտոբուսներով տեղափոխելու ժամանակ։ Ավտոբուսներից վերջինը կորցրել է կառավարումը, հարվածել բետոնե ցանկապատին, ինչից հետո՝ շրջվել։ Նշվում է, որ խափանվել է ավտոբուսի արգելակման ոտնակների աշխատանքը։

Հայտնի է, որ ավտոբուսը հյուսիսարևելյան Բինգկանի նահանգից ուղևորվում էր Ռայոնգի առողջարանային նահանգ։

Ոստիկանությունն սկսել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետաքննությունը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ