Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին «Լուրեր»–ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։