Հուշարձանի կարգավիճակ են ստացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղի Ձիթհանը և նույն վայրում գտնվող խաչքարը

3 րոպեի ընթերցում

Հուշարձանի կարգավիճակ են ստացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղի Ձիթհանը և նույն վայրում գտնվող խաչքարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 24-ի նիստի եզրակացությամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի Ձիթհանը, որը կառուցվել է 19-րդ դարում,  ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն վայրում գտնվող խաչքարը որն իր պատրաստման  ոճով թվագրվում է 11-12-րդ դարերով՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ:

«Ձորագյուղ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 5 հասցեում պահպանվել է 19-րդ դարի կառույց հանդիսացող Ռեսի ձիթհանը և նույն տարածքում գտնվող  և 11-12-րդ դարերի թվագրմամբ խաչքարը, որոնք վերջերս արժանացել են մեր իշխանությունների ուշադրությանը։ Պահպանված ձիթհանի քարը, ծանրոցները բարձրացնող և իջեցնող պողոսակը պատմական նշանակություն են հաղորդում հուշարձանին, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ մեր կենցաղից այլևս դուրս են եկել ձիթհանները։ Համապատասխան հանձնաժողովի կողմից Ռեսի ձիթհանին տրվել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ խաչքարին՝  հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Ռեսի ձիթհանը և խաչքարը համալրում են մեր տարածաշրջանի հարուստ պատմամշակութային ժառանգության ցանկը։ Նման որոշումը շատ կարևոր է ու նպաստելու է, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի խնամքով ու հոգատար կերպով  պահպանել ու եկող սերունդներին փոխանցել  դարերի խորքից մեզ հասած ու մեր ժողովրդի հոգևոր ու նյութական պատմամշակութային ժառանգությունները։ Մեզ մնում է հավուր պատշաճի հանրահռչակել այս հուշարձանները՝ դրանք արժանացնելով տեղացի կամ արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը։ Ի դեպ, ժամանակին, ավելի քան կես դար առաջ, իր «Գնացել են անդարձ» հայտնի  երգի մի քառյակում Ռեսի ջրաղացին անդրադարձել է ձորագյուղցի անվանի երգահան-բանաստեղծ Հայրիկ Ղազարյանը․

«Ռեսի ձիթխացի գոմշի փնչոցը, 

Գելյասի հասնելը, կախտան ճռռոցը,

Ջագյան զմբիլների ձեթ ճլճլոցը

Գնացել են անդարձ, էլ հետ չեն դառնա»։ 

Այս քառյակը, խոշոր տառերով,  տեղ է գտել Ռեսի ձիթհանի պատերին»,-ներկայացրեց Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը։ 

 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով