Իրանի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Մենք ձգտում ենք խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև ու պատրաստ ենք աջակցել այդ հարցում»,-հայտարարել է Արաղչին։
Նա նաև նշել է, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների մի շարք ոլորտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։