Թրամփն ու Մակրոնը Վաշինգտոնում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացած հանդիպման ժամանակ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի հետ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։

«Կարծում եմ, որ մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք շատ լավ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ, լավ խոսակցություններ ենք ունեցել ուրիշների հետ և մենք փորձում ենք հասնել նրան, որ պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավարտվի», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև նշել է, որ կարող է այցելել Մոսկվա, եթե խաղաղության շուրջ համաձայնագիր ձեռք բերվի, ինչն, իր կանխատեսմամբ, կարող է տեղի ունենալ շաբաթների ընթացքում։ Այսպիսով, Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը կայցելի Ռուսաստան վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում:

Իր հերթին Մակրոնը Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարևորությունը։

«Այս խաղաղությունը չպետք է նշանակի Ուկրաինայի հանձնում։ Դա չպետք է նշանակի զինադադար առանց երաշխիքների։ Այս խաղաղությունը պետք է թույլ տա Ուկրաինայի ինքնիշխանությունը», - շեշտել է նա:

Թրամփը չի նշել երաշխիքների կամ Ուկրաինայի ինքնիշխանության մասին և հրաժարվել է Պուտինին բռնապետ անվանել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն երեք անգամ ավելի շատ է ծախսել պատերազմի վրա, քան Եվրոպան և կրկնելով, որ Եվրոպան իր գումարը հետ է ստանալու: 

Մակրոնը, սակայն, հակադարձել է Թրամփի ասածներին։

«Անկեղծ ասած, մենք տրամադրել ենք ամբողջ օգնության 60 տոկոսը, և դա եղել է, ինչպես ԱՄՆ-ի դեպքում, վարկերի, երաշխիքների, դրամաշնորհների տեսքով», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը շեշտել է, որ տրամադրված գումարը կարող է փոխհատուցել ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը, քանի որ «Ռուսաստանն է ագրեսորը»։ 

 

 

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել