ՀՀ-ն փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների և ուժային կենտրոնների հետ. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը փորձում է վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների և ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ և այլ ոլորտների դիվերսիֆիկացիան է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում:  

ԱԺ նախագահն ընդգծեց՝ գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում է տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել: 

Ալեն Սիմոնյանն այս համատեքստում հիշեցրեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ 

«Մենք փորձում ենք վարել բալանսավորված քաղաքականություն տարածաշրջանի երկրների և ուժային կենտրոնների հետ, որի հիմքում անվտանգության, տնտեսության, էներգետիկ և այլ ոլորտների դիվերսիֆիկացիան է: Մենք ամենատարբեր ոլորտներում ընդլայնում ենք համագործակցությունը նաև ԵՄ անդամ երկրների հետ»,-ասաց նա: 

Սիմոնյանը շեշտեց, որ Հայաստանը նոր էջ է բացել իր պատմության մեջ: Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում և հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունն ու իր ուժերով իր երկիրը պաշտպանելու ու հզորացնելու քաղաքականությունը: 

«Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է: Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ և կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ դրանք դժվար լինեն»,-ասաց ԱԺ նախագահը:

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe 中文

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին