Սևանում հանդիպում է կազմակերպվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, «Նկուղ» ստեղծարար հարթակում, հանդիպում է կազմակերպվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են ոլորտում գործող ձեռնարկատերեր ու կազմակերպություններ, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, զբոսաշրջության զարգացման հնարավորություններով հետաքրքրված անհատներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտի հեռանկարները, Գեղարքունիքի մարզում առկա ռեսուրսներն ու իրականացվող ծրագրերը, զարգացման հնարավորությունները: 

«Իրականացվում է նոր օրենսդրական բարեփոխումներ զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջությունը կթվայնացվի: Կընդունվեն զբոսաշրջության մասին օրենքից բխող մի շարք ենթաօրենսդրական ակտեր: Կոմիտեն մշակում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2025-2029 թվականների ռազմավարությունը: Ցանկացած գործունեության ոլորտ պետք է հիմնված լինի հիմնարար փաստաթղթի վրա՝ ինչպիսին հնգամյա ռազմավարական ծրագիրն է: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Զբոսաշրջության կոմիտեն ակտիվորեն համագործակցում են Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական և միջազգային ներկայացուցչությունների հետ արտերկրում կազմակերպվող միջազգային փառատոններին և ֆորումներին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելու, ինչպես նաև մի շարք միջազգային կառույցներին անդամակցելու համար: 2025 թվականին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն կներկայացնի Հայաստանը մի շարք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին՝ Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Միացյալ Էմիրություններում, Միացյալ Թագավորությունում: Հայաստանը պետք է աշխարհին ներկայացնի իր «Թաքնված ուղղությունները», որոնց միջոցով կարող են ստեղծվել զբոսաշրջային ավելի մեծ հոսքեր դեպի Հայաստան։  Ներկայումս կոմիտեն համագործակցում է համաշխարհային բանկի, Գերմանիայի Դաշնության մի շարք գործակալությունների և կազմակերպությունների հետ, որոնց հետ իրականացվում են մի շարք ծրագրեր»,-ներկայացրել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Լուսինե Գևորգյանի ներկայացմամբ՝ 2024 թվականին Հայաստան են այցելել 2 միլիոն  208 հազար 179 զբոսաշրջիկ, որը 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ցածր է 4.6 տոկոսով:

Այս տարի կոմիտեն կաշխատի ներքին զբոսաշրջության ակտիվացման ուղղությամբ: Կանցկացվեն մի շարք փառատոներ, որոնք կներկայացնեն Հայաստանի գրավչությունը: Աշխատանք կա անելու մարզային ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման ոլորտում: Հյուրասիրության, հյուրընկալության, մարկետինգային դասընթացներ կանցկացվեն բոլոր մարզերում զբոսաշրջության ոլորտում գործող տնտեսվարողների հետ: Այդ դասընթացներին կներգրավվեն նաև ուսանողները:

Մարզերը կներկայանան իրենց զբոսաշրջային գրավչությամբ Երևան քաղաքում մայիսին կայանալիք փառատոնին:

Կոմիտեն կշարունակի զարգացնել նաև ենթակառուցվածքները: Օրինակ Զբոսաշրջության կոմիտեի և Համաշխարհային բանկի և այլ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվել են Տաթևի վանք տանող ճանապարհի, Գյումրու Կումայրի պատմական շրջանի մասնակի վերականգնումը, Գյումրու Հաղթանակ պողոտայի վերականգնումը, Դվինի հուշարձանների վերականգնումը, Գառնի տաճարի տարածքի բարեկարգումը, Քարերի սիմֆոնիա տանող 600 մետրանոց ճանապարհի կառուցումը և այլն:

Կզարգանա մարզային կլաստերային զբոսաշրջությունը՝ երեք փուլով, ներկայումս 7 մարզային կլաստերային քաղաքների համար մշակվել և գրեթե պատրաստ է զարգացման ծրագրերը, որոնք կտրամադրվեն համայնքին, իսկ համայնքը կիմանա, թե կոնկրետ զբոսաշրջության որ ուղղությամբ ներդրումներ կատարել: 

Հանդիպման մասնակիցները  հարցեր են  ուղղել Լուսինե Գևորգյանին, ինչպես նաև հանդես եկան առաջարկներով և կարծիքներով:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով