Գեղարքունիքի մարզի դպրոցականներն իրենց նախագծերն են ներկայացրել Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված շնորհանդեսին

2 րոպեի ընթերցում

Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակներում ՀՀ  ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում  բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված շնորհանդես, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նախապես հայտարարված մրցույթի արդյունքում Գեղարքունիքի մարզից այս էքսպոյին հաղթող են ճանաչվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ և Ձորագյուղի Հ․ Ղազարյանի անվան հիմնական դպրոցները։ Ձորագյուղի Հ․ Ղազարյանի անվան հիմնական դպրոցը   ներկայացրել է եզդիական ազգային փոքրամասնության, իսկ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ ասորական և ուկրաինական ազգային փոքրամասնությունների սովորույթները, ազգային ծեսերը, ավանդույթները, մշակույթն ու խոհանոցը՝ դրանք վեր հանելու և հանրահռչակելու նպատակով։ 

Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառմանը, ի թիվս այլ մարզերի մասնակիցների՝ Գեղարքունիքի մարզի դպրոցականները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։ 

Նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել նախագծերին, հետաքրքրվել՝ ինչ ուսումնասիրություն են կատարել աշակերտները, այդ ընթացքում ինչ նոր գիտելիք են ձեռք բերել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը  ողջունել է մասնակից դպրոցներին, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի, նախաձեռնությանն արձագանքելու և օրը յուրահատուկ բովանդակությամբ լցնելու համար։

Մասնակից աշակերտները շնորհանդեսից հետո աբոնեմենտային ծրագրի շրջանակում դիտել են «Պատվի համար» ներկայացումը:

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը