Թուրքիան գտնում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցություններին երկու կողմերի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցություններին հակամարտող կողմերի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Ֆիդանն այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Մենք կարծում ենք, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցություններին երկու կողմերի մասնակցությամբ»,-ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին և իր հարկի տակ ընդունել բանակցությունները։ 

Փետրվարի 17-ին ԱՄՆ և ՌԴ պատվիրակությունները Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով բանակցություններ էին անցկացրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։  Ուկրաինան բանակցություններին չէր մասնակցել, իսկ այդ  երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան չի ընդունի որևէ որոշում կամ պայմանավորվածություն, որը կկայացվի առանց Ուկրաինայի մասնակցության։   

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին