Էվերեստի ձյան ծածկը նահանջել է 150 մետրով

1 րոպեի ընթերցում

Սառցադաշտաբան Մաուրի Պելտոն, վերլուծելով ՆԱՍԱ-ի արբանյակային պատկերները, հայտնել է, որ Էվերեստի ձյան գիծը 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը բարձրացել է 150 մետրով: Սա վկայում է կլիմայի տաքացման և ձյան ծածկույթի նվազման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ պատճառն ավելի չոր ու տաք ձմեռն է, ինչպես նաև ինտենսիվ գոլորշիացումը։

2024 թվականի դեկտեմբերը Նեպալում 20-25%-ով չոր է եղել նորմայից, ինչը հանգեցրել է երաշտի և անձրևների կրճատմանը: 2025 թվականի հունվարին միտումը շարունակվել է, Էվերեստի վրա թափվող ձյունն այլևս չի պահպանվում, իսկ սառցադաշտերը շարունակում են նահանջել նույնիսկ 6000 մետրից բարձր բարձրությունների վրա: Արբանյակային մոնիտորինգը գրանցում է այս գործընթացները իրական ժամանակում՝ օգնելով գիտնականներին կանխատեսել Հիմալայներում հետագա փոփոխությունները:

Հայերեն

Հաստատվել են մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման նոր կարգերը

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը

ԱՊՀ տնտեսական խորհուրդը քննարկել է «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման հարցը. Օվերչուկ

Հայաստանը և Ադրբեջանը ֆիքսել են՝ պետք է խաղաղությունն ինստիտուցիոնալացնել. Վահան Կոստանյան

Համատեղ բիզնեսի պատրվակով մտերիմներին դրդել է տունը գրավադրել, վարկ է ստացել և պատճառել ավելի քան 66 մլն դրամի գույքային վնաս․ ՔԿ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպմանը քննարկվել են խաղաղության ամրապնդման ու ինստիտուցիոնալացման հնարավորությունները

Թրամփը ողջունել է Իրաքի վարչապետի ջանքերը երկրի ողջ տարածքում պետական ​​իշխանությունը հաստատելու ուղղությամբ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատումը նախատեսվում է իրականացնել մեկ անգամ և հինգ տարվա ընթացքում

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ