Մարզեր

Հայաստանում որոշ ավտոճանապարհներ շարունակում են մնալ փակ և դժվարանցանելի

2 րոպեի ընթերցում

Հայաստանում որոշ ավտոճանապարհներ շարունակում են մնալ փակ և դժվարանցանելի

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տիգրանաշենի ոլորանները (Մ-2) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Ֆանտան-Ջրաբեր, Ջրաբեր-Աբովյան ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տավուշի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզում (բացի Մեղրի և Սիսիան քաղաքներից) և Տիգրանաշենի ոլորաններում  տեղում է ձյուն։

Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում