Հայաստան

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները: 

Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց համար զգայուն հարցերում նրբանկատությամբ բնորոշվող մեր հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կխորանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: 

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի համա­գոր­ծակցության խորացումը և բարձր է գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված շարունակական աջակցությունը: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ երկկողմ հարաբերություններում առկա բազմոլորտ ներուժը նորովի բացահայտելու ուղղությամբ: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:

 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում