Պետբյուջեից 166 միլիոն 637,6 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ պետական բյուջեից 166 միլիոն 637,6 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական յոթ հաստատության ավարտական աշխատանքների ապահովման, ավարտական շինարարությունների պայմանագրերի վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 1 միլիոն 581,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքների, 777,7 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքի, 1 միլիոն 158,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման ավարտական աշխատանքների համար։

5 միլիոն 149,8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կահավորման,149 միլիոն 072,2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լեռնակերտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների, 1 միլիոն 397,4 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ջիլի միջնակարգ դպրոցի ավարտական աշխատանքների համար։

7 միլիոն 500,0 հազար դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Արփունք գյուղի մոդուլային կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։

 

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը