Գեղարքունիքում ձյան բարձրությունը հասնում է մինչև 50 սմ-ի, իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Փետրվարի 21-ի ողջ գիշերը և առավոտյան ժամերին Գեղարքունիքի մարզում առատ ձյան տեղումները շարունակվում են, ժամը 11-ի դրությամբ Գավառում և Ճամբարակում ձյան շերտը կազմում է մինչև 50, Սևանում և Մարտունիում՝ մինչև 30, իսկ Վարդենիսում՝ մինչև 20 սանտիմետր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, փետրվարի 20-ի երեկոյան ժամերին, փետրվարի 21-ի գիշերային ժամերին և առավոտյան ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվել ու շարունակվում են իրականացվել ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ, ինչի արդյունքում մարզում փակ ավտոճանապարհներ չկան։ 

Սակայն բարձրլեռնային որոշակի հատվածներ քամու և բքի պատճառով դժվարանցանելի են։

Ճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ 

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ, անհրաժեշտությունից ելնելով, մարզի համայնքապետարանների տեխնիկական միջոցներրը նույնպես ներգրավված են մարզի ավտոճանապարհների մաքրման աշխատանքներում։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները հիմնականում բաց են և երթևեկելի։ 

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը