Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

«Պիերո Ֆասսինոն ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում