Թուրքիա

Էրդողանի վարչակազմը չի մեկնաբանել ՆԱՏՕ-ի մասին Զելենսկու խոսքերը

1 րոպեի ընթերցում

Էրդողանի վարչակազմը չի մեկնաբանել ՆԱՏՕ-ի մասին Զելենսկու խոսքերը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստին»։

Վլադիմիր Զելենսկին թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Էրդողանը աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցությանը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առարկություն չունի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության անհավանականության մասին հայտարարության առթիվ։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենը սխալվել է, երբ ասել է, որ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը հանգեցրել է հակամարտության սրացման։

«Մենք այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չունենք», - ռուսական գործակալությանը հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում