Միացյալ Նահանգներ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկխոսություն հաստատել տնտեսության ոլորտում համագործակցության վերսկսման շուրջ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկխոսություն հաստատել տնտեսության ոլորտում համագործակցության վերսկսման շուրջ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները  Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են երկխոսություն հաստատել տնտեսության, այդ թվում՝ էներգետիկայի և տիեզերքի ոլորտում համագործակցության վերականգնման շուրջ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել են  Ռուսաստանի ԱԳՆ-ից:

«Պայմանավորվածություններ են ձեռք բերվել տնտեսության, այդ թվում՝ էներգետիկայի, տիեզերքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության վերսկսման շուրջ երկխոսության հաստատման վերաբերյալ», - ասված է  կոմյունիկեում:

Ըստ աղբյուրի՝ նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են դեսպանների շուտափույթ նշանակման և փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններ սկսելու մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում