Եվրոպա

ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցում է Կառավարման խորհրդի գործող անդամների հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում մասնակցում է Կառավարման խորհրդի գործող անդամների հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, մասնակիցները քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները, Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր։

Անահիտ Մանասյանը նշել է, որ շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված` Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի աշխատանքներին։

2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել էր Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ` 1 տարի ժամկետով։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ էր ընդգրկվել եվրոպական ցանցի կառավարման մարմնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում