Ռուսաստան

Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հանդիպել է Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վինայ Կումարի հետ, ստորագրվել է համաձայնագիր, որը պարզեցնում է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության կարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«2025 թ. փետրվարի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինայ Կումարի հանդիպումը, որի ավարտից հետո ստորագրվել է երկկողմ միջկառավարական համաձայնագիր, որով պարզեցվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև փոխգործակցության կարգը երկու երկրների զինված ուժերի կողմից համատեղ միջոցառումներ կազմակերպելիս», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ զրույցի ընթացքում կողմերը նշել են ստորագրված փաստաթղթի կարևորությունը ռազմական բնագավառում հետագա համագործակցության համար և հաստատել «միտվածությունը պրոֆիլային համագործակցության հետևողական ամրապնդմանը՝ հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության ոգով»։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում