Մակրոնն Ուկրաինայի հարցով արտակարգ հանդիպում է հրավիրել

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 17-ին Փարիզում արտակարգ գագաթնաժողովի շրջանակներում կհյուրընկալի եվրոպական երկրների առաջնորդներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ Ֆրանսիայի նախագահության տարածած հաղորդագրության՝ Մակրոնը կոչ է արել «խորհրդատվական բանակցություններ» անցկացնել, որոնց ընթացքում կքննարկվի Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցման կտրուկ փոփոխությունը և դրա հետևանքները Եվրոպայի անվտանգության համար:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անակնկալի էր բերել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և Ուկրաինային՝ հայտարարելով, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց իրենց հետ խորհրդակցելու, և որ կսկսի խաղաղության գործընթաց։

Ուկրաինայի հարցով Թրամփի բանագնաց Քիթ Քելոգն ավելի մեծ անակնկալի բերեց Եվրոպային, երբ փետրվարի 15-ին հայտարարեց, որ Եվրոպան Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ չի նստի։ Մինչ այդ, սակայն, ըստ Reuters-ի, Վաշինգտոնը եվրոպական մայրաքաղաքներ էր ուղարկել հարցաթերթիկ՝ հետաքրքրվելով, թե նրանք ինչպես կարող են նպաստել Կիևի համար անվտանգության երաշխիքներին։ 

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 16-ին հայտարարել է, որ Ուկրաինան և Եվրոպան կլինեն ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելուն ուղղված ցանկացած «իրական բանակցության» մասը՝ ակնարկելով, որ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի հետ սպասվող բանակցությունները պարզապես հնարավորություն են՝ տեսնելու, թե որքան լուրջ է տրամադրված Մոսկվան։

Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանձնակատարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին. Axios

Reuters-ը նշում է, որ եվրոպական որոշ երկրներ դժգոհ են, քանի որ Ֆրանսիայում կայանալիք հանդիպմանը հրավիրված են ընտրված առաջնորդներ և ոչ թե միության բոլոր 27 երկրների ղեկավարները։

Հայերեն ქართული Русский

Զելենսկին խորհրդարան է ներկայացրել օրինագծեր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետների երկարաձգման վերաբերյալ

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները

Արդեն ժամանակն է, որ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. Տիգրան Ավինյան

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Հութիների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանին հարվածելու մասին

Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

COP17. ՀՀ-ն օգտագործելու է բնապահպանական այս բարձր հարթակը խնդիրները բարձրաձայնելու և նոր գործընկերներ փնտրելու համար. նախարար

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի