Բայրամովն անհրաժեշտություն է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցների լուծարման անհրաժեշտությունը:

Բացի այդ նա հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։

 

Հայերեն Русский