Տեղի է ունեցել «Քվանտա» ծրագրի շրջանավարտների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը

2 րոպեի ընթերցում

Երևանի Պետական Համալսարանում տեղի է ունեցել «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ խմբի 11 ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը, որը քննում էր հատուկ ձևավորված հանձնաժողովը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ Քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանձնաժողովի կողմից 9 ուսանող արժանացել է «գերազանց», իսկ 2-ը՝ «լավ» գնահատականի։

«Հաշվի առնելով արդի միջազգային գիտատեխնիկական զարգացումները, քվանտային տեխնոլոգիաների, հատկապես քվանտային մեխանիկայի՝ որպես գիտության՝ շատ կարևոր կիրառական նշանակությունն՝ «Իմ Քայլը» հիմնադրամը 2022 թվականին նախաձեռնեց և մեկնարկեց Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը: Հիմնադրամի համար մեկուկես տարի տևողությամբ այս ծրագիրը ստրատեգիկ նշանակություն ունի. այն նպաստում է քվանտային տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդի մասնագետների պատրաստմանը, ինչը չափազանց կարևոր է կիբերանվտանգության, ռազմաարդյունաբերության և Հայաստանի գիտական ներուժի զարգացման համար»,- նշված է հիմնադրմի տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ 2024 թ․ փետրվարին ծրագրի առաջին խմբի 10 ուսանող հաջողությամբ պաշտպանել է մագիստրոսական թեզը և ստացել պետական նմուշի դիպլոմ։ Նրանցից շատերն  այժմ իրենց գիտական ղեկավարների հետ աշխատում են թեզերը գիտական հոդվածների տեսքով հրատարակելու ուղղությամբ։ Արդեն երկու ուսանողի գիտական աշխատանքներ տպագրվել են միջազգային և տեղական գիտական հանդեսներում.

Գոռ Միրզոյանի հոդվածը հրապարակվել է ACS Applied Nano Materials ամսագրում (գիտական ղեկավար՝ Տիգրան Վարդանյան),

Արամ Նահապետյանի հոդվածը՝ ՀՀ ԳԱԱ ամսագրում (գիտական ղեկավար՝ Հայկ Սարգսյան)։

Ծրագրի 2024 թ-ի 10 շրջանավարտներից 9-ն աշխատում են Հայաստանում գործող տարբեր գիտահետազոտական կենտրոններում՝ իրենց գիտելիքներն օգտագործելով ազգային զարգացման և տեխնոլոգիական առաջընթացի համար։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում