Քննարկվել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, ծրագրին առնչվող մի շարք հարցեր։ 

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ 

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները այս շաբաթ եղել են նաև շինհրապարակում, տեղում դիտարկել աշխատանքների ընթացքը։ Նրանք ներկայացրել են մանրամասներ շինհրապարակ կատարած այցելությունից՝ նշելով, որ ծրագիրը մեկնարկել ու ընթանում է հաջողությամբ, աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով։ 

Ընդգծվել է, որ առաջիկայում կապալառու կազմակերպությունը կավելացնի ինչպես տեխնիկական, այնպես էլ մարդկային ներուժը, ինչը կնպաստի շինաշխատանքների ծավալի մեծացմանը։ 

Նշվել է, որ այս պահին ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։ Նրանց դիտարկմամբ՝ կատարվել են ևս 11 կամրջի կառուցման մեկնարկի համար նախապատրաստական աշխատանքները։ 

Կողմերը քննարկել են նաև Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարանի թունելի շինարարության ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Նշվել է, որ առաջիկայում կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Քաջարանի թունելը նույնպես կառուցվելու է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը