Կրթություն

«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է 32 հանրակրթական դպրոց

2 րոպեի ընթերցում

«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է  32 հանրակրթական դպրոց

Հսայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։

Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության հայտնի գործերից, ինչպես նաև ծանոթացել նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին, դիրիժորի գործառույթներին, հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների կյանքին ու ստեղծագործություններին:

Ինտերակտիվ խաղերի շրջանակում աշակերտները փորձել են նվագել հարվածային գործիքներով, ինչպես նաև գուշակել հայտնի ստեղծագործության անվանումն ու հեղինակին։ Երեխաները կենդանի հնչողությամբ լսել են դասական ստեղծագործություններ, իսկ ակտիվ աշակերտները պարգևատրվել են հուշանվերներով։ 

Նվագախմբի աշխատանքը գործնականում տեսանելի դարձնելու համար դասի ավարտին մասնակիցները հրավիրվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում ներառված համերգներից մեկին։ 

«Սիմֆոնիկ ԴասА» կրթական ծրագրի հաջորդ այցը կկայանա փետրվարի 17-ին. ստեղծագործական խումբը կայցելի  Երևանի թիվ 76 հիմնական դպրոց։

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրն իրականացվում է 2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 

Ծրագրի նպատակն  է վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել դասական երաժշտարվեստը, ձևավորել մշակութապես կիրթ ունկնդիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում