Կրթություն

Երևանում կանցկացվի համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը

2 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի համաժողով՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը

Երևանում Անի Պլազա հյուրանոցում մարտի 1-2-ին ժամը 10:00-17:00-ն տեղի կունենա «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովը՝ ուղղված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։ 

Այն կազմակերպում է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այս հղումով:

Գրանցումների վերջնաժամկետը 2025 թվականի փետրվարի 19-ն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաժողովի գլխավոր թեման է «Շարունակական մասնագիտական զարգացում՝ բարելավված հմտություններ, բարելավված դասավանդումը»: Նպատակն է խթանել ՀՀ պետական դպրոցներում դասավանդող անգլերենի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացումը և մասնագիտական գործունեության ձևերը, ինչպես նաև ստեղծել հարթակ՝ քննարկելու և ուսումնասիրելու անգլերենի դասավանդման ընթացիկ միտումներն ու պրակտիկան շարունակական մասնագիտական զարգացման շրջանակի և գործունեության ձևերի տեսանկյունից, հնարավորություն տալ ուսուցիչներին հաղորդակցվելու իրենց գործընկերների հետ և կիսվելու իրենց փորձառությամբ տարբեր ելույթների և աշխատարանների միջոցով: 

Հարցերի դեպքում պետք է կապ հաստատել Բրիտանական խորհրդի ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանի հետ (էլ. հասցե՝ [email protected]):

Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

 Մասնակիցների քանակը սահմանափակ է. առաջնահերթությունը կտրվի առավել վաղ գրանցված ուսուցիչներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում