Հայաստան

Երևանում ավտոբուսների այդպիսի մեծ հոսք սրանից առաջ տեսել եմ Խորհրդային Միության ժամանակ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Երևանում ավտոբուսների այդպիսի մեծ հոսք սրանից առաջ տեսել եմ Խորհրդային Միության ժամանակ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Երևանում հանրային տրանսպորտի հետ կապված բարձրացված խնդիրների մի մասը լուծված է, մյուս մասը՝ լուծված չէ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

Անդրադառնալով հանրային տրանսպորտից մարդկանց դժգոհություններին՝ վարչապետն ասաց, որ քանի անգամ ինքն անձամբ է գնում՝ հասկանալու, թե մարդն ինչի միջով է անցնում: 

«Շատ տեղերում տեսնում եմ, որ այն խնդիրների մի մասը, որ բարձրացված է, լուծված է, այն խնդիրների մի մասը, որ բարձրացված է, լուծված չէ: Օրինակ՝ այսօր առավոտյան կանգառում որոշակի ժամանակ կանգնել եմ, ավտոբուսների այդպիսի մեծ հոսք Երևանում տեսել եմ մեկ էլ Խորհրդային Միության ժամանակներում, ավտոբուս է, որ գալիս է, գալիս է ու գալիս է»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նկարել է, եթե որևէ մեկի մոտ կասկած առաջանա:

Վարչապետը նկատեց՝ կիրակի օրերին դատարկ ավտոբուսներ են գնում: «Այդ ուղեվարձի փողը ներառում է նաև, որ այդ ավտոբուսը գնա: Դա նաև նրա համար է, որ մենք քաղաքացուն չենք ասում՝ միայն աշխատանքային օրերին պետք է տանից դուրս գաք: Ավտոբուսը ճանապարհի նման բան է, այն միշտ պետք է լինի, որ դու որ պահին ցանկանաս տեղ գնալ, իջնես ու ավտոբուսը գա, քեզ տանի քեզ անհրաժեշտ տեղը: Դա ստրատեգիական ենթակառուցվածք է»,–ասաց նա՝ հարցնելով՝ ավտոբուսի դատարկ պտույտի համար ո՞վ է վճարում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում