ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը բավականին երկար է տևել. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի  հետ հանդիպումը գնահատում է շատ կարևոր ու արդյունավետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման կարծիք հայտնեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: 

Նրա խոսքով՝ Սպիտակ տանն ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չեն եղել: ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը եղել է ԱՄՆ իր այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը: Հընթացս գաղափար է առաջացել, կազմակերպվել է հանդիպումը չնախատեսված կարգով: 

«Հանդիպումը բավականին երկար է տևել: Տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն՝ ոչ տետատետ: Պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը: Մեր կողմից ԱՄՆ–ում մեր դեսպանն է մասնակցել, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն է մասնակցել, իմ մամուլի խոսնակն է մասնակցել: Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել: Ընդ որում, տեղի է ունեցել իրենց համար շատ խառը միջավայրում: Եվ մենք բարձր ենք գնահատում»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ նման հանդիպում անցկացնելու հետաքրքրություն  հընթացս ձևավորվել է երկուստեք: 

Վարչապետը հանդիպումը գնահատում է շատ կարևոր ու շատ արդյունավետ:

Անդրադառնալով հարցին, թե վերջերս Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրվող  ռազմավարական գործընկերության կանոնակարգը հնարավո՞ր է կյանքի չկոչվի ԱՄՆ նոր վարչակազմի մոտեցումների արդյունքում՝ Փաշինյանն ասաց.

«Անցման շրջանում է ստորագրվել: Եվ այդ շրջանում տրանզիցիոն թիմեր են ձևավորում: Ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել այս փաստաթղթի ստորագրմանը, այդքան էլ նոր վարչակազմն է ստորագրել»:

Օրեր առաջ ԱՄՆ այցի շրջանում Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ