Եգիպտոսը Գազայի վերականգնման ծրագիր կներկայացնի՝ առանց բնակիչների տարհանման

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսը մտադիր է համապարփակ տեսլական ներկայացնել Գազայի հատվածի վերականգնման համար՝ միաժամանակ ապահովելով պաղեստինցիների՝ իրենց հողերում օրինական մնալու իրավունքը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունն՝ ընդգծելով, որ մերժում է եգիպտական ​​հողերը Գազայի բնակիչներին հատկացնելու ցանկացած առաջարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Al Jazeera մեդիա ընկերությունը։

Հայտարարության մեջ նշվել է Եգիպտոսի պատրաստակամությունը՝ համագործակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ պաղեստինյան հարցի արդարացի կարգավորմանը հասնելու նպատակով՝ հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների իրավունքները:

Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ Թրամփը շարունակում է ճնշում գործադրել Գազայի հատվածը վերահսկելու և նրա բնակիչներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու իր ծրագրի իրականացման համար։

Մյուս կողմից Եգիպտոսը հաստատել է Գազայի հատվածի բնակիչներին հող հատկացնելու ցանկացած առաջարկ մերժելու իր դիրքորոշումը՝ շեշտելով իր հանձնառությունը պաղեստինցիներին իրենց հողերից չվտարելու կամ որևէ այլ տեղ բնակեցնելու հարցում:

Ավելի վաղ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ արաբական երկրները պատրաստ են այլընտրանք ներկայացնել Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։ Այլընտրանքային ծրագիրը նախատեսում է Գազայի հատվածի վերականգնում՝ առանց բնակչության տեղահանման։ Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա «վերջ դնել հումանիտար աղետին»։

Հունվարի 25-ից Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ:

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար