Մերձավոր Արևելք

Գուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել շարունակել պատանդների ազատ արձակումը

2 րոպեի ընթերցում

Գուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել շարունակել պատանդների ազատ արձակումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը շարունակել իսրայելցի պատանդների ազատ արձակումը, ինչպես նախատեսված էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Գուտերեշը գրառում է կատարել X-ի իր էջում։ 

«Մենք պետք է ամեն գնով խուսափենք Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից, քանի որ դա կհանգեցնի հսկայական ողբերգության: Ես դիմում եմ ՀԱՄԱՍ-ին, որ նրանք շարունակեն պատանդների ազատ արձակումը, ինչպես ծրագրված է։ Երկու կողմերն էլ պետք է ամբողջությամբ կատարեն հրադադարի համաձայնագրով իրենց պարտավորությունները և վերսկսեն լուրջ բանակցությունները», - գրել է նա։

Փետրվարի 10-ին ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան հայտարարել է, որ շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 15-ին։ 

Նրա խոսքով՝ Իսրայելը խախտել է համաձայնագրի պայմանները՝ հետաձգելով տեղահանված պաղեստինցիների վերադարձը Գազայի հատվածի հարավից դեպի հյուսիս։ Ուբեյդան հավելել է, որ Իսրայելը կրակ է բացել բնակիչների վրա և թույլ չի տվել անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել նրանց։

ՀԱՄԱՍ-ի այս հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է բաց թողնի իր մոտ պահվող բոլոր իսրայելցի պատանդներին մինչև փետրվարի 15-ի կեսօր, այլապես ինքը կառաջարկի չեղարկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրը և «թույլ կտա, որ դժոխքը վրա հասնի»։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում