Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունում փետրվարի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հայտերի բացման նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նիստին ներկա են եղել ՆԳ նախարար, Գնահատող հանձնաժողովի նախագահ Արփինե Սարգսյանը, հանձնաժողովի անդամներն ու կոնսորցիումների ներկայացուցիները։ 

«Կառավարության 2024 թվականի որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

ՄՔԾ-ի փոխանցմամբ՝ Գնահատող հանձնաժողովն արձանագրել է, որ ներկայացված հայտերի բովանդակությունը համապատասխանում է Առաջարկի հարցմամբ և ՊՄԳ ընթացակարգով նախատեսված պահանջներին, և հայտերը ենթակա են գնահատման։ 

«Նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագրի շրջանակում հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 7-ն էր։ Նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին որակավորման փուլը հաղթահարած երեք թեկնածուներից հայտ են ներկայացրել երկու միջազգային հեղինակավոր ընկերություն՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. և ֆրանիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումները»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ գնահատումը կտևի մարտի 30-ը ներառյալ, իսկ մարտի 31–ին կհայտարարվի հաղթող հայտատուի անունը, ինչից հետո պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, կստորագրվի, և կմեկնարկեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները՝ նոր սերվերային տնտեսություն, ծրագրային լուծումներ, տպագրական նոր սարքավորումներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ 

ՄՔԾ-ի հաղորդմամբ՝ 2026 թվականին արդեն կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը, ինչը նաև նշանակալի քայլ է վիզաների ազատականացման համատեքստում։

 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ