Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի աշխատակազմից, թանգարանում 2012 թվականից բացվել  է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի, ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին ներկայացնող մշտական ցուցադրությունը: Իսկ հերթական հուշ-ցերեկույթի շրջանակում բացվեց  նոր ժամանակավոր ցուցադրությանը, որով ներկայացնում են Հրանտ Հակոբյանին  շնորհված պարգևները: 

 Հուշ-ցերեկույթին մասնակցել են Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը,  թանգարանի աշխատակիցները, Հրանտ Հակոբյանի ընտանիքի անդամները, նրան աշակերտած մարդիկ ու գործընկերները: Հրանտ Հակոբյանի կյանքն ու գիտամանկավարժական և հասարակական գործունեության մասին զեկուցում է ներկայացրել Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանը։ 

«Մանկավարժական և դասախոսական աշխատանքը մեկտեղվում է չընդհատվող ուսումնառության հետ: Որպես մշտապես կրթվող մարդ՝ Հրանտ Հակոբյանը կարողանում էր ճիշտ գնահատել սովորողների պահանջներն ու կարիքները, ինչը հանգեցնում է բարեփոխումների այն ուսումնական հաստատություններում, որտեղ նա դասավանդում է: Այս հանգամանքն աննկատ չի մնում և արժանի գնահատական է ստանում: Հրանտ Հակոբյանի գործունեության պսակը, սակայն,  դառնում է հայրենի եզերքում բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրումը, որը նաև նրա վաղեմի երազանքի իրականացումն էր»,-ներկայացրել է զեկուցողը:  

Ցերեկույթի բանախոսին շարունակել  և նրա հաղորդած տեղեկությունները լրացրել  են Հրանտ Հակոբյանին ճանաչող, նրա հետ լավ և դժվարին օրեր ապրած, նրա կյանքն ու գործն արժեւորող մարդիկ՝ Գավառի պետական համալսարանի ռեկտոր  Ռուզաննա Հակոբյանը, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Մուդոյանը, Գավառի պետական համալսարանի դասախոս Համլետ Ղաջոյանը, մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանը։ 

Հրանտ Հակոբյանին նվիրված ցերեկույթն ուղեկցվել  է Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ Շահեն Շհոյանի, Նրա դուստր Էլեն Շհոյանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Լիլյա Հովհաննիսյանի, «Հայրենի երգ» ժողովրդական ստուդիայի սան Ալեն Գոքոյանի գեղարվեստական կատարումներով:           

 

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը