Երևանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին
2 րոպեի ընթերցում
![Երևանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/QNg6ttRDlkUVIDub5lfMoE3UWxt9gavvwfhFEoHX.webp)
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին:
Փետրվարի 11-ին ժամը 14։00-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը:
Փետրվարի 11-ին ժամը 19։30-ին տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ., ժուռնալիստների միության շենք): Արհեստական բանականությամբ ստեղծված արտապատկերման միջոցով Մաթևոսյանի պատշգամբից հանրությանը «ներկայանալու է» ինքը՝ հանճարեղ գրողը, ասելու՝ «Ես տեր եմ իմ ժամանակին», որին հաջորդելու են մաթևոսյանական ընթերցումներ։
Փետրվարի 12-ին ժամը 14:00-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: Հաջորդիվ տեղի կունենա մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում։
Փետրվարի 12-ին ժամը 16։00-ին Կինոյի տանը տեղի կունենա «Տերը» մուլտիմեդիա ցուցահանդեսի բացումը: