Քաղաքապետին է ներկայացվել Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր. այն ներկայացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ նշելով, որ քառամյա ծրագիրը իրենից ներկայացնում է հիմնական աղտոտիչների վերհանում և դրանցից յուրաքանչյուրով ծավալվող գործողությունների նկարագրություն, ներառված են լինելու նաև մի շարք մեղմացնող գործընթացներ: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրեց, որ օդի աղտոտվածության ամենամեծ պատճառներից են բնակլիմայական պայմանները, բայց, այնուամենայնիվ, կան նաև մարդածին գործոններ, որոնցից են  շինարարությունը, տրանսպորտը, ջեռուցումը, հանքերը, աղբավայրերը և այլն: 

«Մեր հիմնական խնդիրը լինելու է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը, և այստեղ պետք է լինենք պրոակտիվ՝ անկախ նրանից, դա մեր ֆունկցիան է, թե օրենսդրական փոփոխության հարց է։ Սա մեր պատասխանատվությունն է, և մենք հանձն ենք առնում այս ծրագիրն առաջ տանելու գործը՝ գործընկերների հետ աշխատելու և իրենց կարծիքը հաշվի առնելու եղանակով։ Բայց ուզում եմ, որ այս ծրագրի նկատմամբ սեփականության զգացողությունը լինի մերը, այսինքն՝ մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք»,- նշեց Ավինյանը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան