Քաղաքապետին է ներկայացվել Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրը
2 րոպեի ընթերցում
![Քաղաքապետին է ներկայացվել Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/9IMVgJrJZZlY805eoyxPEQmy60AVrU359C5DrWcm.webp)
Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիր. այն ներկայացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ նշելով, որ քառամյա ծրագիրը իրենից ներկայացնում է հիմնական աղտոտիչների վերհանում և դրանցից յուրաքանչյուրով ծավալվող գործողությունների նկարագրություն, ներառված են լինելու նաև մի շարք մեղմացնող գործընթացներ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրեց, որ օդի աղտոտվածության ամենամեծ պատճառներից են բնակլիմայական պայմանները, բայց, այնուամենայնիվ, կան նաև մարդածին գործոններ, որոնցից են շինարարությունը, տրանսպորտը, ջեռուցումը, հանքերը, աղբավայրերը և այլն:
«Մեր հիմնական խնդիրը լինելու է մարդածին հատվածի վերաբերյալ նոր կարգավորումներ մտցնելը, և այստեղ պետք է լինենք պրոակտիվ՝ անկախ նրանից, դա մեր ֆունկցիան է, թե օրենսդրական փոփոխության հարց է։ Սա մեր պատասխանատվությունն է, և մենք հանձն ենք առնում այս ծրագիրն առաջ տանելու գործը՝ գործընկերների հետ աշխատելու և իրենց կարծիքը հաշվի առնելու եղանակով։ Բայց ուզում եմ, որ այս ծրագրի նկատմամբ սեփականության զգացողությունը լինի մերը, այսինքն՝ մեր պատասխանատվությունն է, մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք»,- նշեց Ավինյանը։