Ռուսաստան

ՌԴ-ի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը

Ռուսաստանի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ 2015-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բանգալորի Aero India 2025 միջազգային ցուցահանդեսում այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը։

«Հնդկաստանը շատ տարիներ անընդմեջ զբաղեցնում է ռուսական ռազմական արտադրանքի ինչպես պատվերների պորտֆելի, այնպես էլ մատակարարման զգալի մասը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գծով: 2015-ից մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի բաժինը Հնդկաստանի զենքի ներմուծման մեջ գերազանցել է համաշխարհային ընդհանուր ծավալի 30%-ը»,- ասել է Միխեևը:

Բանգալորում Aero India 2025 հնգօրյա միջազգային ցուցահանդեսը մեկնարկել է փետրվարի 10-ին։ Ցուցահանդեսին իրենց արտադրանքը կներկայացնի ավելի քան 9000 ընկերություն։ Միջոցառմանը մասնակցում է 90 երկրի ներկայացուցիչ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում