Միացյալ Նահանգներ

Թրամփը մտադիր է 25% մաքսատուրքեր սահմանել պողպատի և ալյումինի համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը մտադիր է 25% մաքսատուրքեր սահմանել պողպատի և ալյումինի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է փետրվարի 10-ին 25% մաքսատուրքեր սահմանել երկիր ներմուծվող պողպատի և ալյումինի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը լրագրողներին հայտնել է նախագահական ինքնաթիռում, դեպի Նյու Օռլեան՝ Սուպերբոուլի չեմպիոնական հանդիպմանը մեկնելիս:

«25 տոկոս մաքսատուրք կլինի պողպատի համար։ Եվ ալյումինի համար՝ նույնպես», - ասել է նա։

Բացի այդ, Թրամփը հայտնել է, որ փետրվարի 11-ին կամ 12-ին մաքսատուրքեր կհայտարարի ԱՄՆ-ի առևտրային այն գործընկերների նկատմամբ, որոնց մոտ մաքսատուրքեր են գործում ամերիկյան ապրանքների նկատմամբ:

«Դրանք ուժի մեջ կմտնեն գրեթե անմիջապես», - ասել է Թրամփը՝ խոսելով առևտրային գործընկերների նկատմամբ  մաքսատուրքերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում