Մարզեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա

ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնները փետրվարի 8-9-ն ահազանգեր են ստացել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ավտոմեքենաներ են արգելափակվել Հրազդան, Վանաձոր, Կապան քաղաքներում, Ոսկեպար, Գեղարոտ, Լեռնանիստ, Սոլակ, Դավիթ Բեկ գյուղերում, Ալագյազ-Ծիլքար և Սիսիան-Տաթև ավտոճանապարհներին:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում