Փարիզում կայացել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին առնչվող գիտաժողով

2 րոպեի ընթերցում

Փարիզում տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը. լեզու, երաժշտություն, պատմություններ, արհեստներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, պետական քաղաքականությանը և ծրագրային ուղղություններին առնչվող հարցերին: 

«Արմենպրես»-ի փոխանց,ա,բ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գիտաժողովին զեկույցով հանդես է եկել նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ներկայացրել է ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության շրջանակը՝ օրենսդրական դաշտը, զարգացման ուղղությունները և ռազմավարական առաջնահերթությունները: 

Գիտաժողովի շրջանակում ցուցադրվել են «Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն տեսաշարի՝ գորգագործությանը և դարբնությանը նվիրված ֆիլմերը:

Բացմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ինալկո համալսարանի փոխնախագահ Ռիմա Սլեիմանը, նույն համալսարանի հայագիտության կենտրոնի տնօրեն Անահիտ Տոնապետյանը, Œuvre d'Orient-ի տնօրեն Պասկալ Գոլնիշը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի ներկայացուցիչը, ինչպես նաև մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման ուղղությամբ արված աշխատանքները:

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովում ամփոփել են ոլորտի ձեռքբերումները և մատնանշվել հետագա պահպանության խթանումը զարգացնելու ուղղությունները: 

Գիտաժողովն անցկացվել է ֆրանսիական Œuvre d'Orient կազմակերպության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ինալկո հիմնադրամի և Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Հայերեն العربية English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի