Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց մարզական մրցումներին ուսումնական հաստատություններում

2 րոպեի ընթերցում

Getty Images

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին կատարողական հրաման է ստորագրել, որով արգելվում է ուսումնական հաստատություններում սեռափոխ տղամարդկանց մասնակցությունը կանանց մարզական միջոցառումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Միևնույն ժամանակ նա գերատեսչություններին հրահանգել է զրկել դաշնային ֆինանսավորումից այն դպրոցներին, որոնք կհրաժարվեն հետևել այս հրամանին։ 

«Այսուհետ կանանց սպորտը կլինի միայն կանանց համար», - ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը փաստաթուղթը ստորագրելուց առաջ: 

Հրամանը, որը կոչվում է «Հեռու պահել տղամարդկանց կանանց սպորտից», ստորագրվել է Սպորտում աղջիկների և կանանց ազգային օրվա կապակցությամբ։ 

Փաստաթղթով ԱՄՆ պետքարտուղարությանը հրահանգվում է Միջազգային օլիմպիական կոմիտեին դրդել նման փոփոխություններ անել միջազգային մակարդակով, որպեսզի մասնակցության համար հաշվի առնվի «սեռը, ոչ թե գենդերային ինքնությունը կամ տեստոստերոնի մակարդակի նվազեցումը»։

Հունվարի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ ամերիկյան իշխանությունները համարում են, որ գոյություն ունեն միայն արական և իգական սեռեր։ Հունվարի 29-ին Թրամփն արգելել է ԱՄՆ-ում սեռափոխության վիրահատությունները 19 տարեկանից ցածր անձանց համար։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ