Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան Անկարայում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Էրդողանն իր ելույթում նշել է, որ Թուրքիան ամենահուսահատ ու դժվարին օրերին չի թողել սիրիացի ժողովրդին անախորժությունների մեջ, և Անկարան նոր ժամանակաշրջանում ևս նրանց կտրամադրի անհրաժեշտ աջակցությունը։ 

Նա նշել է, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահի այցն Անկարա դիտարկում է որպես մշտական ​​բարեկամության շրջանի սկիզբ։ Էրդողանն ասել է, որ նախագահ Շարաայի հետ իրենց հանդիպումը տեղի է ունեցել անկեղծ մթնոլորտում։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ կողմերը գնահատել են համատեղ քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Սիրիայում անվտանգության ու տնտեսական կայունության հաստատման համար, ինչպես նաև քննարկել են այլ քաղաքական լայն շրջանակ ընդգրկող հարցեր։ 

Հայերեն

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին