Շոու բիզնես

Հայտնի են ​​«Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխության հաղթողները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են ​​«Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում կայացած ​​«Գրեմմի» 67-րդ երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում շոու բիզնեսի գերաստղ Բեյոնսեն արժանացել է գլխավոր մրցանակին՝ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ստանալով տարվա ալբոմ մրցանակը՝ «Cowboy Carter» ալբոմի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ 

Այս անվանակարգում մրցանակի համար Բեյոնսեի հետ պայքարում էին նաև Թեյլոր Սվիֆթը և Բիլի Այլիշը։

0x0.jpg

«Տարվա երգ» անվանակարգում «Գրեմմի» մրցանակի է արժանացել ռեփեր Քենդրիկ Լամարը։ Նրա «Not Like Us» ստեղծագործությունը հաղթել է 5 անվանակարգերում՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ռեփ կատարում», «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն երաժշտական տեսահոլովակ»: 

347385618301730.jpeg

«Pink Pony Club»-ի կատարող Չափել Ռոնը ճանաչվել է լավագույն նոր արտիստ և բեմում իր ժամանակն օգտագործել է՝ ձայնագրման ընկերություններին կոչ անելով երաժիշտներին վճարել աշխատավարձ՝ առողջապահական ծառայությունների ներառմամբ: 

C-Roan.jpg

Սաբրինա Քարփենթերն արժանացել է «Լավագույն փոփ ալբոմ» մրցանակին «Short n' Sweet» երգով, ինչպես նաև արժանացել է «Լավագույն փոփ սոլո կատարում» մրցանակին «Espresso» երգի համար: 

Sabrina-Carpenter-2025-Grammys-020225-785779c7a8af473dab955d9ff1f7b1b7.jpg

Հատկանշական է, որ երկրպագուների մեծ բանակով բազմաթիվ մրցանակների ֆավորիտ, միաժամանակ վեց մրցանակի առաջադրված Թեյլոր Սվիֆթը մրցանակաբաշխությունից հեռացել է դատարկաձեռն։ 

GTY_2197310437-1.jpg

​​«Գրեմմի»-ի հաղթողներին ընտրում են 13000 երգիչներ, երգահաններ, պրոդյուսերներ, ինժեներներ և Ձայնագրման ակադեմիայի այլ անդամներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում