Փորձ էր արվում Երևանում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց․ քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը

Տարբեր քաղաքական ուժեր փորձել են տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, սակայն այդ փորձը ձախողվեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաղաքապետարանի գործակարգավարական խորդակցության ընթացքում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 
«Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն։ Իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը տրանսպորտի գնի խնդիրը չէր, այլ ընդհանուր փորձ էր արվում տրանսպորտային համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց, որովհետև վերադարձ միասնական տոմսային համակարգից դեպի 100 դրամների համակարգ ուղղակի անհնար էր։ 100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք այդ տրանսպորտի որակը»,-ընդգծեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ Երևանում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար անհրաժեշտ են նոր միջոցներ և ժամանակակից վճարման մոդելներ, և երևանցիներն, ընդհանուր առմամբ, այս տրամաբանությունը հասկացել են և աջակցում են։

 

Հայերեն Español

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների

ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս