Քաղաքականություն

Հայաստանը Չինաստանի հետ համագործակցության շատ դինամիկ փուլում է. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Չինաստանի հետ համագործակցության շատ դինամիկ փուլում է. վարչապետ

Հայաստանի և Չինաստանի միջև շատ ակտիվ փոխգործակցություն կա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ արդեն մի քանի ամիս Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: 

«Չինաստանի հետ համագործակցության շատ դինամիկ փուլում ենք, ինչ-որ առումով արդյունավետ փուլում ենք:  Շատ ակտիվ փոխգործակցություն կա, շատ ակտիվ խոսակցություն կա: Կարծում եմ՝ պարզապես նախորդ  դեսպանի ժամկետը սպառվել է, և նոր դեսպան կնշանակվի կամ նշանակվել է, ժամանման հարցն է»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ բավարար չափով չի տիրապետում տեղեկատվությանը:

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում