Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է զբաղվի Սիրիայի խնդիրներով, ԱՄՆ վարչակազմը որոշում կընդունի արաբական հանրապետությունից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորության վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ես չգիտեմ, թե ով է դա ասել, բայց մենք որոշում կկայացնենք դրա վերաբերյալ», - մեկնաբանել է Թրամփն իսրայելական լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե հրեական պետությունը մտահոգված է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունից։

«Մենք չենք միջամտում Սիրիայի իրադրությանը։ Դա նրանց խառնաշփոթն է։ Նրանք այնտեղ բավական խնդիրներ ունեն։ Նրանք մեր միջամտության կարիքը չունեն», - հավելել է Թրամփը։

Ավելի վաղ իսրայելական Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն Իսրայելի ներկայացուցիչներին ակնարկել են, որ Թրամփը շահագրգռված է Սիրիայի տարածքում մնացած ամերիկացի զինվորների դուրսբերման հարցում։ Պենտագոնում 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ Սիրիայում կա մոտ 2000 ամերիկացի զինվորական։

2024 թվականի դեկտեմբերին Սիրիայի ընդդիմադիր կազմավորումները վերահսկողություն էին հաստատել երկրի վրա՝ կարճ ժամանակամիջոցում գրավելով մի քանի նահանգ և մայրաքաղաք Դամասկոսը և ստիպելով նախագահ Բաշար ալ Ասադին հեռանալ երկրից։ 

Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն: «Հայաթ Թահրիր աշ Շամ» իսլամիստական խմբավորման ղեկավար Ահմեդ աշ Շարաան հայտարարվել է անցումային շրջանում Սիրիայի նախագահ. նա երկիրը կներկայացնի միջազգային հարթակներում, մինչև ընտրությունների անցկացումը։

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին