ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները «հաստատուն կարծիքներ» ունեն American Airlines-ի մարդատար ինքնաթիռի և ամերիկյան բանակի Black Hawk ուղղաթիռի բախման պատճառի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ Թրամփն այս մասին ասել է մամուլի ասուլիսում:
«Մենք չգիտենք, թե ինչն է հանգեցրել այս բախմանը, բայց մենք ունենք որոշ շատ հաստատուն կարծիքներ ու գաղափարներ», - ասել է Թրամփը:
Ինքնաթիռը և ռազմական ուղղաթիռը բախումից հետո ընկել են Պոտոմակ գետը: American Airlines-ը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ: Ուսումնամարզական թռիչք կատարող ուղղաթիռում 3 զինվոր է եղել: Կոլումբիայի շրջանի հրշեջների ղեկավար Ջոն Դոնելին նշել էր՝ չեն հավատում, որ փրկվածներ կլինեն: