Կրթություն

Ընթանում է Հայաստանում «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը

2 րոպեի ընթերցում

Ընթանում է Հայաստանում «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը

Հայաստանում «Էրասմուս+» ազգային գրասենյակը կարևոր դերակատարություն ունի «Էրասմուս+» ծրագրի խթանման գործում։ «Էրասմուս+» ազգային գրասենյակի գործող դրամաշնորհի ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, և ներկայումս ընթանում է «Էրասմուս+» գրասենյակի կառավարման համար նոր կազմակերպության ընտրության գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է բնականոն և լիարժեք օգտվել «Էրասմուս+» ծրագրի միջազգային բաղադրիչից և Հայաստանի համար ծրագրի շրջանակում ընձեռած հնարավորությունները փոփոխության չեն ենթարկվել։

Մենք վստահ ենք, որ ընտրության գործընթացի ամփոփումից և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատումը ստանալուց հետո նոր գրասենյակը սահուն կերպով կսկսի իր գործունեությունը։ Մենք ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն նոր թիմի հետ, ինչպիսին նախկին գրասենյակի հետ համագործակցությունն էր։

Մինչ նոր գրասենյակի ձևավորումը, «Էրասմուս+» ծրագրի խթանման գործընթացի շարունակականությունն ապահովելու, տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու համար պատասխանատու կլինի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը (հեռ․՝ 210140+115, էլ․ փոստ՝ [email protected])»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում