Եվրամիությունը կպաշտպանի Դանիայի տարածքային ամբողջականությունը. Կոշտա

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է պաշտպանել Դանիայի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու սպառնալիքների ֆոնին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Դանիայի տարածքային ամբողջականությունը, Դանիայի ինքնիշխանությունը, նրա սահմանների կայունությունը…. ակնհայտորեն, մեզ համար կարևորագույն խնդիր է…. Մենք չպետք է դադարենք պաշտպանել այդ սկզբունքները, երբ ԵՄ անդամ պետության տարածքային ամբողջականությունն սպառնալիքի տակ է…. Եվրոպական միությունը կաջակցի Դանիային», - հայտարարել է Կոշտան։

Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս՝ ընդգծելով դրա ռազմավարական կարևորությունն ԱՄՆ ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի: Դրա հետ մեկտեղ Թրամփը չի բացառել ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Գրենլանդիան մինչև 1953 թ. Դանիայի գաղութ էր։ Այն մնում է թագավորության մաս, սակայն 2009 թ. ստացել է ինքնավարություն՝ ինքնակառավարման և ներքին քաղաքականության մեջ ինքնուրույն ընտրության հնարավորությամբ։

2019 թվականին Թրամփի առաջին նախագահության տարիներին ևս ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը:

Հայերեն Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան