ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի վերակառուցված «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ ՓԱշինյանն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայությունների կազմակերպմանը,  զարգացման ծրագրերին: 

Կենտրոնը Հայաստանում եզակի մասնագիտացված բժշկական հաստատություն է։ Այն իր մեջ է ներառում ՀՀ-ի գլխավոր արյան բանկը, ինչը ռեֆերենս դեր է կատարում արյան այլ բանկերի համար։ 

Նշվել է, որ «Արյան բանկ»-ի վերակառուցումը, ընդլայնումը և վերազինումը նպատակ ունի բարելավելու հանրապետությունում բնակվող և արյան փոխներարկման կարիք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման պայմանները։  Այն հնարավորություն է տալիս ընդունել ավելի մեծ քանակով դոնորների։

Նշվել է նաև, որ 2023 թ. կենտրոնին միացել են մարզային արյան կայանները և ստեղծվել է միասնական արյան ծառայություն, որի նպատակն է ստեղծել ընդհանուր արյան բաղադրամասերի որակ և հեշտացնել արյան բաղադրամասերի շարժը կայանների միջև։ 

Ըստ պատասխանատուների՝ այժմ արյան դոնորների շարժը կառավարվում է էլեկտրոնային «Արմեդ» համակարգի միջոցով:  Արյան բաղադրամասերի շարժի կառավարման և հսկման համակարգի ներդրումը նախատեսված է այս տարվա ընթացքում:

Նախատեսվում է նաև արյան բաղադրամասերի ռեզերվների ստեղծում բոլոր այն բուժհաստատություններում, որտեղ իրականացվում են արյան փոխներարկումներ։

Այս նախաձեռնության արդյունքում հիվանդների հարազատները կազատվեն արյան տեղափոխման հետ կապված անհանգստություններից, ինչն էապես կբարելավի գործընթացի կազմակերպվածությունն ու օպերատիվությունը։

«Արյան բանկ»  կենտրոնը ստեղծվել է ՀՀ Կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ: 

 

Հայերեն English Español فارسی Français Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում