Թրամփը կասեցրել է Կոլումբիայի նկատմամբ մաքսատուրքերը միգրանտների ընդունման շուրջ համաձայնության հասնելուց հետո

3 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը հայտարարել է, որ Կոլումբիան համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած բոլոր պայմաններին, այդ թվում՝ ներգաղթյալների «անսահմանափակ ընդունմանը», հետևաբար, ԱՄՆ-ն Կոլումբիայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրք չի սահմանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 26-ին հայտարարել էր, որ Կոլումբիայի իշխանությունները հավանություն են տվել, որ միգրանտների վերադարձնող երկու ռազմական ինքնաթիռները մեկնեն երկիր, սակայն երբ ինքնաթիռներն արդեն ճանապարհին են եղել, այդ թույլտվությունը չեղարկվել է։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն թույլ չէր տվել, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռները վայրէջք կատարեն երկրում՝ նշելով, որ ԱՄՆ-ն «չի կարող կոլումբիացի միգրանտներին վերաբերվել, ինչպես հանցագործների»։ 

Բոգոտայի այս քայլից հետո Թրամփը կարգադրել էր 25% մաքսատուրքեր սահմանել Կոլումբիայից ներկրվող բոլոր ապրանքների նկատմամբ, իսկ մեկ շաբաթվա ընթացքում դրանք  հասցնել մինչև 50%-ի։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը կարգադրել էր ԱՄՆ ուղևորությունների արգելք սահմանել Կոլումբիայի քաղաքացիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ում գտնվող կոլումբիացի պաշտոնյաների վիզաները՝ չեղարկել։

ԱՄՆ-ի այս հայտարարությունից ժամեր անց Պետրոն սպառնացել էր պատասխան 25% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ։ Պետրոն հայտարարել էր, որ դեմ է այն բանին, որ կոլումբիացի միգրանտները երկիր վերադարձվեն ռազմական ինքնաթիռներով։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հունվարի 26-ի երեկոյան հայտարարել է, որ կողմերը եկել են համաձայնության, որ Կոլումբիան համաձայնել է միգրանտների «անսահմանափակ ընդունմանը» և թույլ կտա, որ ԱՄՆ-ն արտաքսված միգրանտներին երկիր վերադարձնի «այդ թվում՝ ռազմական ինքնաթիռներով, առանց սահմանափակումների կամ հետաձգումների»։

Լևիթը հավելել է, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր կամ տնտեսական սահմանափակումներ չի կիրառի, եթե Կոլումբիան հարգի ձեռք բերված համաձայնությունը։

ԱՄՆ-ի հայտարարությունից րոպեներ անց Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Լուիս Խիլբերտո Մուրիյոն նույնպես հաստատել է, որ ԱՄՆ-ից ներգաղթյալներին արտաքսող թռիչքները վերսկսվել են։ 

Հայերեն English Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները